Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ավելացել են գորգերի արտադրության ծավալները

Ավելացել են գորգերի արտադրության ծավալները
02.07.2013 | 19:42

ՀՀ 2013թ հունվար-մայիսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գորգերի, գուլպեղենի և տրիկոտաժեղենի արտադրության ծավալները ավելացել են համապատասխանաբար 50,123 և 72,7 տոկոսով:

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով 2013-ի հունվար-մայիսին`ՀՀ-ում արտադրվել է 6,3 տոննա գորգեր ու գորգեղեն, 2 մլն 240 հզր 300 զույգ գուլպեղեն և 958 հզր 800 հատ տրիկոտաժեղեն:

Նախորդ տարի`զգալի չափով ավելի պակաս: Առաջին հինգ ամիսներին հանրապետությունում 2012-ին արտադրվել են 4,2 տոննա գորգեր ու գորգեղեն, 1մլն 4հզր 900 զույգ գուլպեղեն ու 554 հզր 100 հատ տրիկոտաժեղեն:

Դիտվել է՝ 5310

Մեկնաբանություններ